• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

11 սեպտեմբերի, 2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։

Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Նա հույս հայտնեց, որ Դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը։

Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկեցին երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց նաև առաջիկա բարձրաստիճան փոխայցելություններին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։

ՀՀ դեսպանը ՌԴ նախագահ Վ.Պուտինին հավատարմագրերը կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: